15:50  ,  8 հոկտեմբերի, 2017

Պեկին. Սիմոնա Հալեպը պարտվեց եզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը պարտություն կրեց թենիսի կանանց Պեկինի մրցաշարի եզրափակիչում:

Ռումինացի թենիսիստուհուն տիտղոս նվաճել թույլ չտվեց ֆրանսիացի Կարոլին Գարսիան, որը հաղթեց 2 սեթում՝ 6:4, 7:6: Մրցախաղը տեւեց 1 ժամ 52 րոպե: Սա Գարսիայի երկրորդ տիտղոսն էր այս մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Պեկինի մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Սիմոնա Հալեպը WTA-ի վարկանիշային աղյուասկում հոկտեմբերի 9-ին կշրջանցի իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսային եւ կդառնա աշխարհի առաջին ռակետը: Նա կդառնա այս մրցաշրջանի 5-րդ առաջին ռակետը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում