17:50  ,  7 հոկտեմբերի, 2017

Պեկին. Նադալը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նվաճել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:

Չորրորդ շրջանում իսպանացի թենիսիստը 3 սեթում հաղթեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին՝ 6:3, 4:6, 6:1: Մրցախաղը տեւեց 2 ժամ 16 րոպե:

Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը կիսաեզրափակիչում հաղթեց գերմանացի Ալեքսանդր Զվերեւին՝ 6:3, 7:5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում