23:33  ,  6 հոկտեմբերի, 2017

Շակիրան ու Պիկեն բաժանվել են

«Բարսելոնայի» կատալոնացի պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո, գրում Cotilleo-ն:

Երգչուհին հավաքել է իր իրերն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տանից եւ այժմ ապրում է առանձին:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Շակիրան ու Պիկեն միասին հանրությանը չեն ներկայանում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարսանիքից հետո: Բաժանման նախաձեռնությունը երգչուհունն է:

Շակիրան ու Պիկեն միասին էին 2011 թվականից: Նրանք ունեն 2 որդի՝ 4-ամյա Միլանն ու 2-ամյա Սաշան: Երգչուհին 10 տարի մեծ է ֆուտբոլիստից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս