21:12  ,  6 հոկտեմբերի, 2017

Բերլուսկոնի. Ինչպես կարելի էր «Միլանի» ավագի թեւկապը տալ Բոնուչիին, որը «Յուվենտուսի» խորհրդանիշն էր

«Միլանի» նախկին սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապես Սիլվիո Բերլուսկոնին քննադատել է իտալական ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:

«Ես չհասկացա «Միլանի» տրանսֆերային արշավը: Երբեք չեմ տեսել, որ թիմում փոխեն 11 խաղացողների: Այդ գումարներով չկարողացա՞ք ձեռք բերել թոփ ֆուտբոլիստների:

Չեմ հասկանում, թե ինչպես են պահեստայինների նստարանին մնում Սուսոն ու Բոնավենտուրան, որոնք տեխնիկապես ամենալավն են պատրաստված թիմում:

Ավագի թեւկապը չեն տալիս մի մարդու (խոսքը Լեոնարդո Բենուչիի մասին  է), որը երկար տարիներ եղել է «Յուվենտուսի» խորհրդանիշը: Թիմի ավագը պետք է լիներ Ռիկարդո Մոնտոլիվոն:

Ինչ վերաբեորւմ է Վինչենցո Մոնտելային, ապա ես ցանկանում էի, որ մեր մարզիչը մնար Կրիստիան Բրոկին: Սակայն հետո ես ծանր վիճակում հայտնվեցի հիվանդանոցում եւ ինձ հայտնեցին Մոնտելայի նշանակման մասին»,- Բերլուսկոնիի խոսքը մեջբերում է Football Italia-ը:

Հիշեցնենք, որ Սիլվիո Բերլուսկոնին «Միլանը» ղեկավարում էր 1986-ից, իսկ 2017-ին իտալական ակումբը վաճառեց չինացի ներդրողներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում