20:11  ,  6 հոկտեմբերի, 2017

Կրոսը վնասվածք է ստացել եւ չի խաղա Ադրբեջանի դեմ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը կողոսկրի վնասվածք է ստացել Հյուսիսային Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը կվերականգնվի իսպանական ակումբի ճամբարում: Կրոսը Գերմանիայի հավաքականին չի օգնի Ադրբեջանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում, որը կկայանա հոկտեմբերի 8-ին, հայտնում է Bild-ը:

Հիշեցնենք, որ գերմանացիները ժամանակից շուտ էին ապահովել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում