17:08  ,  6 հոկտեմբերի, 2017

Յուպ Հայնկեսը «Բավարիայում» աշխատանքը կսկսի հոկտեմբերի 9-ին

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գերմանական ակումբում աշխատանքը կսկսի հոկտեմբերի 9-ին: Այդ օրը 72-ամյա մասնագետն առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայի չեմպիոնի հետ, գրում է Bild-ը:

Ավելի վաղ Յուպ Հայնկեսը հաստատել էր, որ «Բավարիայի» ղեկավարներն իրեն առաջարկել են թիմը գլխավորել մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: 

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Կարլո Անչելոտիի հեռացումից հետո: Իտալացի մասնագետին ժամանակավորապես փոխարինել է 40-ամյա Վիլի Սանյոլը:

Յուպ Հայնկեսը «Բավարիան» գլխավորել է 3 անգամ: Նախորդ անգամ նա թիմից հեռացել էր 2013-ին՝ ձեւակերպելով տրեբլ: Դրանից հետո գերմանացին ավարտել էր մարզչական կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում