16:55  ,  6 հոկտեմբերի, 2017

Երեւանում անցկացվում է հեծանվասպորտի սիրողական մրցում (live)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ հավաքվել են հեծանվասպորտի սիրահարները: Հոկտեմբերի 6-ը սուրճի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան, Segafredo Zanetti Espresso Yerevan եւ TREK ընկերությունների հետ համատեղ, անցկացնում է հեծանվային սպորտի մրցում, որին մասնակցում են հեծանիվի բոլոր սիրահարները, բացի պրոֆեսիոնալ հեծանվորդներից:

Տարբեր տարիքի շուրջ 200 հեծանվորդներ պայքարելու են լավագույնի կոչման համար:

Հեծանվային մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբում՝ 6-13 եւ 14-ից բարձր: Ամենաավագ մասնակիցը 58 տարեկան է:

Մրցումն անցկացվելու է 15 փուլով, որից առաջինը եզրագիծը հատողների միջեւ եզրափակիչում կորոշվեն հաղթողները:

Ժյուրիի կազմում են Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներնը, ովքեր հսկելու են, որ մրցարշավին պրոֆեսիոնալ հեծանվորդներ չմասնակցեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում