21:39  ,  6 հոկտեմբերի, 2017

Մեսին ժամանցային այգի կբացի Չինաստանում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ներկայացրել է իր ժամանցային այգու ծրագիրը: 80 հազար քառակուսի մետր տարած ունեցող այգին 2020-ին կբացվի Չինաստանի Նանկին քաղաքում, գրում է Marca-ն:

Մեսին չի լինի այգու միակ աստղը: Messi Experience Park-ում տեղ կգտնվի նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում