20:35  ,  6 հոկտեմբերի, 2017

Մոուրինյոյի մարզչական կարիերայի լավագույն շրջանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ այժմ լավագույն շրջանն է նրա մարզչական կարիերայում:

«Հիմա ինձ զգում եմ ավելի բարձրակարգ մարզիչ: Սկսել եմ այլ կերպ կառավարել հույզերս, ավելի լավ հաղթահարել դժվարությունները, որոնք հանդիպում են իմ ճանապարհին: Ինձ զգում եմ ավելի հասուն»,- 54-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Record-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 7-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 19 միավոր եւ «Մանչեսթեր Սիթիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում