19:40  ,  6 հոկտեմբերի, 2017

Թբիլիսիում կայացած լեգենդների հանդիպման հասույթը կազմել է 163.1 հազար դոլար

Թբիլիսիի «Դինամո Արենա» ստադիոնում կայացած բարեգործական խաղի հասույթը կազմել է 163.1 հազար դոլար: Այդ գումարը կփոխանցվի Բորժոմիում հրդեհաշիջման հետեւանքով վնասների փոխհատուցմանը: Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած հրդեհի պատճառով այրվել էր ավելի քան 100 հա տարածք: 

Հիշեցնենք, որ «Համաշխարհային աստղերը Վրաստանի համար» բարեգործական խաղում հանդիպել էին իտալական «Միլանի» եւ Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեի նախկին ակումբակիցներն (GFF-11) ու WORLD 11 թիմերը: WORLD 11-ը հաղթել էր 6:5 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում