18:31  ,  6 հոկտեմբերի, 2017

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները թթվածնային դիմակ են օգտագործել Բոլիվիայի դեմ խաղից հետո (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները Բոլիվիայի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի նախավերջին տուրի խաղից հետո վերականգնվել են թթվածնային դիմակների օգնությամբ: Բոլիվիայում տեղի ունեցած հանդիպումն անցկացվել էր ծովի մակարդակից 3700 մետր բարձրության վրա: Արագ վերականգնման համար Բրազիլիայի հավաքականի բժշկական շտաբը ֆուտբոլիստներին տվել է թթվածնային դիմակներ, հայտնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Բրազիլացիները վաղուց են ապահովել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր: Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի մյուս 3 ուղեգրերի տերերն ու անցումային խաղի մասնակիցը հայտնի կդառնան հոկտեմբերի 11-ին կայանալիք վերջին տուրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով