16:16  ,  6 հոկտեմբերի, 2017

Մաքսիմ Մանուկյանը ստացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ» կոչում է շնորհել հունահռոմեական ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանին եւ սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի արծաթե եւ բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը շնորհավորել է մարզիկներին մարզական բարձր կոչմանն արժանանալու համար եւ շնորհակալություն հայտնել երկրի պատիվը միջազգային մրցաշարերերում բարձր պահելու, Հայաստանի պետական օրհներգը հնչեցնելու եւ հայոց եռագույնը բարձրացնելու համար:

«Յուրաքանչյուրս մեր ոլորտում պարտավոր ենք ծառայել մեր հայրենիքին եւ աշխատել մեծ նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում