14:05  ,  6 հոկտեմբերի, 2017

«Փյունիկը» Կառլեն Մկրտչյանի հետ հաղթեց «Արցախին»

Երեւանի «Փյունիկն» ու Հայաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Արցախն» ընկերական հանդիպում անցկացրին հոկտեմբերի 6-ին:

«Փյունիկի» մարզաբազայում կայացած խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: «Փյունիկից» դուբլի հեղինակ դարձավ Կարեն Խատուեւը, իսկ «Արցախի» գոլը 11 մետրանոցից խփեց Արմեն Դուրունցը:

«Փյունիկի» ավագի պարտականությունները կատարում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որը վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայում էր խաղադաշտից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում