13:33  ,  6 հոկտեմբերի, 2017

Պեկին. Նադալը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Երրորդ շրջանում իսպանացի թենիսիստը 2 սեթում հաղթեց ամերիկացի Ջոն Իզներին: 1 ժամ 43 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:4, 7:6 հաշիվը:

Եզրափակիչի ուղեգիրը Նադալը կվիճարկի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ: Նախորդ շրջանում իսպանացին հաղթել էր ռուսաստանցի Կարեն Խաչանովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում