11:35  ,  6 հոկտեմբերի, 2017

Լեւոն Արոնյանը դարձավ 35 տարեկան

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հոկտեմբերի 6-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը:

Սեպտեմբերի 30-ին հայ գրոսմայստերն ամուսնացել էր ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հետ, իսկ զույգի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սաղմոսավանքում: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնյանը արժանացել էր Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանը եւ նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Դրանից հետո Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմեց 2 աստիճան եւ բարձարցավ երկրորդ տեղ: Նա աշխարհի գավաթակիր դարձել էր նաեւ 2007-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում