10:17  ,  6 հոկտեմբերի, 2017

Հակոբ Սերոբյանը՝ Մոնրեալից. Արթուր Դավթյանի 13-րդ տեղը գոհացնում է ինձ

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակիչում մասնակից ունեցանք եւ գրավեցինք 13-րդ տեղը։ Շատ գոհ եմ այս արդյունքից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կանադական Մոնրեալից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Կանադայում ընթացող աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակիչ դուրս եկած Արթուր Դավթյանը պայքարը ավարտել է 13-րդ տեղով։

«Արթուր Դավթյանը շատ լավ հանդես եկավ, հավաքեց մեկ միավոր ավելի, քան որակավորման փուլում։ 13-րդ տեղն է, լավ արդյունք է, ինձ գոհացնում է»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Արթուր Դավթյանը գրավել էր 15-րդ տեղը:

Աշխարհի առաջնությունում նժույգի վարժության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: Այս մրցաձեւի եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։

Օղակների վարժությունում որակավորման փուլի արգելքը չէր կարողացել հաղթահարել Վահագն Դավթյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում