00:37  ,  6 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Գերմանիայի եւ Անգլիայի ուղեգրերն ու օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում հոկտեմբերի 5-ին անցկացվեցին C, E, F խմբերի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները։

Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 1:6 հաշվով պարտվեց E խմբի առաջատար լեհերին: Խմբի մյուս խաղերում դանիացիները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ, իսկ Ռումինիան տանը 3:1 հաշվով ուժեղ գտնվեց Ղազախստանից:

E խմբի վերջին տուրից առաջ Լեհաստանն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային եւ, հավաքելով 27 միավոր, ապահովեց C խմբի առաջին տեղն ու ԱԱ-2018-ի ուղեգիր:

Անգլիացիները Լոնդոնում վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեցին Սլովենիայի հավաքականի հետ խաղում (1:0) եւ 23 միավորով ապահովեցին F խմբի առաջին տեղն ու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

F խմբի Մալթա - Լիտվա (1:1) հանդիպումը սպասարկեց հայ մրցավար Զավեն Հովհաննիսյանը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր

C խումբ

Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 1:3

Ջոշ Մագենիս, 90+3 - Սեբաստիան Ռուդի, 2, Սանդրո Վագներ, 21, Ջոշուա Կիմիխ, 86

Սան Մարինո - Նորվեգիա՝ 0:8

Մարկուս Հենրիկսեն, 6, Ձոշուա Քինգ, 14 (11մ), 17, Մոհամեդ Էլյունուսի, 39, 48, 69, Օլե Սելնաես, 58, Մարտին Լինես, 86

Ադրբեջան - Չեխիա՝ 1:2

Աֆրան Իսմաիլով, 55 (11մ) – Յան Կոպիչ, 35, Անտոնին Բարակ, 66

F խումբ

Անգլիա - Սլովենիա՝ 1:0

Հարի Քեյն, 90+4

Շոտլանդիա - Սլովակիա՝ 1:0

Մարտին Շկրտել, 89 (ինքնագոլ)

Հեռացում՝ Ռոբերտ Մակ, 23 (Սլովակիա)

Մալթա - Լիտվա՝ 1:1

Անդրեյ Ագուիս, 23 – Վիկինտաս Սլիվկա, 53

E խումբ

Չեռնոգորիա - Դանիա՝ 0:1

Կրիստիան Էրիկսեն, 16

Ռումինիա - Ղազախստան՝ 3:1

Կոնստանտին Բուդեսկու, 33, 37 (11մ), Կլաուդիու Կեսերու, 73 – Բաուրժան Տուրիսբեկ, 82

Հայաստան - Լեհաստան՝ 1:6

Հովհաննես Համբարձումյան, 39 – Կամիլ Գրոսիցկի, 2, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, 25, 64, Յակուբ Բլաշչիկովսկի, 58, Ռաֆալ Վոլսկի, 89 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով