18:26  ,  5 հոկտեմբերի, 2017

Լեգենդար թենիսիստը պարտքերի պատճառով վաճառում է տիտղոսները

Գերմանացի լեգենդար թենիսիստ Բորիս Բեքերը որոշել է վաճառել իր տիտղոսները, որպեսզի մարի պարտքերի մի մասը:

Frankfurter Allgemeine Zeitung-ի համաձայն՝ 49-ամյա Բեքերը 61 միլիոն եվրոյի վարկ ունի: Նա վաճաքի է հանել նաեւ Ուիմբլդոնի չեմպիոնական տիտղոսներն ու թանկարժեք ժամացույցների հավաքածուն:

2017 թվականի հունիսին աշխարհի նախկին առաջին ռակետը սնանկ էր ճանաչվել Լոնդոնի դատարանի կողմից: Նա ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնել սխալ ներդրումներ կատարելու պատճառով:

Բորիս Բեքերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 9-ակի հաղթող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում