15:38  ,  5 հոկտեմբերի, 2017

Պեկին. Կարեն Խաչանովը պարտվեց Նադալին

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում 21-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հետ եւ պարտվեց 2 սեթում՝ 3:6, 3:6: Իսպանացի թենիսիստից 1 ժամ 29 րոպե է պահանջվել հաղթանակի հասնելու համար:

Քառորդ եզրափակիչում Ռաֆայել Նադալն ուժերը կչափի ամերիկացի Ջոն Իզների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս