21:52  ,  4 հոկտեմբերի, 2017

Շառլ Ազնավուրը Լեւոն Արոնյանին շնորհավորել է ամուսնության կապակցությամբ (ֆոտո)

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին եւ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեին շնորհավորել է ամուսնության կապակցությամբ:

«Շատ սիրելի Լեւոն եւ Արիանննա: Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեր կյանքի այս կարեւոր իրադարձության՝ պսակադրության կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր համատեղ կյանքը լի լինի երջանկությամբ, անսպառ սիրով ու բազում-բազում հաղթանակներով:

Լավագույն բարեմաղթանքներով՝ Շառլ Ազնավուր»,- ասվում է շնորհավորանքում, որի լուսանկարը Լեւոն Արոնյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում