19:02  ,  3 հոկտեմբերի, 2017

Պեկին. Խաչանովը մեկնարկել է հաղթանակով եւ կմրցի Նադալի հետ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարի առաջին շրջանում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հանդիպել է չինացի Ու Դիի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:4, 6:2: Պայքարը տեւել է 1 ժամ 10 րոպե:

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում