16:46  ,  3 հոկտեմբերի, 2017

Ռոնալդինյոն ցանկանում է խաղալ ֆուտզալի Բրազիլիայի հավաքականում

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարող է ընդգրկվել ֆուտզալի Բրազիլիայի ազգային հավաքականում:

Globoesporte-ի համաձայն՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվողն այդ տարբերակը քննարկել է բրազիլական ֆուտզալի լեգենդ Ֆալկաոյի հետ: Բացի այդ, 37-ամյա Ռոնալդինյոն կարող է հանդես գալ բրազիլական «Սորոկոբա» ֆուտզալի ակումբում, որում խաղում է Ֆալկաոն:

Ենթադրովում է, որ դա կլինի մարկետինգային քայլ: Վերջին շրջանում բրազիլացին հանդես էր գալիս ֆուտզալի Հնդկաստանի լիգայում:

Ռոնալդինյոն դեռ չի հայտարարել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Նա նաեւ «Բարսելոնայի» դեսպանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում