22:20  ,  2 հոկտեմբերի, 2017

Արտյոմ Դալաքյանը՝ WBA-ի դասակարգման առաջատար

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը: Թեթեւագույն քաշային կարգի առաջատարը Ուկրաինան ներկայացնող մայրցամաքային չեմպիոն Արտյոմ Դալաքյանն է (15-0, 11 նոկաուտ): Union Boxing Promotion-ի 30-ամյա բռնցքամարտիկը չեմպիոնական մենամարտ կանցկացնի ճապոնացի Կազուտո Յոկոյի հետ (22-1, 13):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում