16:02  ,  2 հոկտեմբերի, 2017

Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանում

Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանում անցկացված Բոլատ Տուլիխանովի մրցաշարում:

Ջուլֆալակյանը  հանդես է եկել 75 կգ քաշային կարգում, որի մրցմանը մասնակցել են 32 ըմբիշներ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 85 կգ Սարգիս Քոչարյանը հաջող հանդես չի եկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում