20:11  ,  2 հոկտեմբերի, 2017

Վարազդատ Հարոյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում:

Հարոյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 45 փոխանցումից ճշգրիտ է եղել 84.4 տոկոսը: 24-ամյա պաշտպանը 2 անգամ հաղթող է եղել օդային պայքարում: Նա կանոնները խախտել է 2 անգամ՝ ստանալով դեղին քարտ, նրա դեմ խախտել են 2 անգամ:

Հարոյանը ստացել է 6.14 գնահատականը, իսկ լավագույնը «Ուրալում» եղել է ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Մերկուլովը՝ 7.87:

Հիշեցնենք, որ «Ուրալը» պարտվել է 0:2 հաշվով, Հարոյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Նրա ակումբակից, Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մնացել է պահեստայինների նստարանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս