18:07  ,  2 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա թիմում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա հավաքականը՝  Fantasy Team of the week-ի տարբերակով:

Թիմում ընդգրկվել է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Մոսկվայում 4:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին, Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ, նաեւ վաստակել է 11 մետրանոց, որն իրացրել է Մարտիալը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում