15:10  ,  2 հոկտեմբերի, 2017

Հայ շախմատիստների արդյունքները Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտված մրցաշարում

Անգլիայում անցկացված Isle of Man շախմատային բաց մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Նորվեգացի գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղ:

2-3-րդ տեղերը բաժանած հնդիկ Վիշվանաթան Անանդն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան վաստակել են 7-ական միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանը եւ Գաբրիել Սարգսյանը հավաքել են 6-ական միավոր: Մովսեսյանը գրավել է 16-րդ տեղը, իսկ Սարգսյանը՝ 19-րդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում