21:10  ,  1 հոկտեմբերի, 2017

Ֆերստապենը ծննդյան օրը հաղթեց Մալայզիայի Մեծ մրցանակում

Ֆորմուլա-1-ի Մալայզիայի Մեծ մրցանակում անակնկալ հաղթանակ տարավ «Ռեդ Բուլի» հոլանդացի արշավորդ Մաքս Ֆերստապենը, որը հոկտեմբերի 1-ին նշում է ծննդյան 20-րդ տարեդարձը:

«Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնը գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից»:

Սա Մաքս Ֆերստապենի կարիերայի երկրորդ հաղթանակն էր Ֆորմուլա-1-ում:

Ընդհանուր հաշվարկի առաջատարը Լյուիս Հեմիլթոնն է, որն ունի 281 միավոր: «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը հավաքել է 247 միավոր, իսկ Վալտերի Բոտասը («Մերսեդես») 222 միավորով երրորդն է:

Մալայզիայի Մեծ մրցանակ

1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») - 56 շրջան

2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +12,770

3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +22,519

4. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +37,362

5. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +56,021

6. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1.18,630

7. Ստոֆել Վանդորն («Մաքլարեն) -1 շրջան

8. Լենս Ստրոլ («Ուիլյամս) -1 շրջան

9. Ֆելիպե Մասա («Ուիլյամս) -1 շրջան

10. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») -1 շրջան

11. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն) -1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս