13:29  ,  1 հոկտեմբերի, 2017

Լեւոն Արոնյան. Փորձում ենք ընտանեկան կյանքի դժվարությունները (ֆոտո)

Նախօրեին ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հետ ամուսնացած Լեւոն Արոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Տիկինն ու պարոնը փորձում են ընտանեկան կյանքի դժվարությունները»,- գրել է հայկական շախմատի առաջատարը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ զույգի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Օրեր առաջ հայ գրոսմայստերն արժանացել էր Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանը եւ նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Դրանից հետո Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմեց 2 աստիճան եւ բարձարցավ երկրորդ տեղ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս