00:29  ,  1 հոկտեմբերի, 2017

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը եւ Գոռ Երիցյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Սեպտեմբերի 30-ին Մոսկվայում կայացած Punchboxing promoutions-ի կազմակերպած երեկոյի ընթացքում երեք հայ բռնցքամարտիկներն էլ մրցել են ուկրաինացիների հետ:

Արամ Ավագյանը նոկաուտով հաղթել է երրորդ ռաունդում, Նարեկ Աբգարյանը՝ 6-րդ, իսկ Գոռ Երիցյանը՝ 5-րդ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 6-րդ հաղթանակը, Արամ Ավագյանը՝ 5-րդ, իսկ Գոռ Երիցյանը՝ երրորդ: Հայ բռնցքամարտիկները հաղթել են բոլոր մենամարտերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում