21:52  ,  30 սեպտեմբերի, 2017

«Ուրալը» պարտվեց «Սպարտակին», Հարոյանը զգուշացվեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում 2:0 հաշվով հաղթեց Եկատերինբուրգի «Ուրալին»:

«Ուրալի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 67-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մնաց հյուրերի պահեստայինների թվում:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 17 միավորով բարձրացավ 6-րդ տեղ եւ մեկ միավոր առաջ անցավ «Ուրալից»:

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Սպարտակ» - «Ուրալ»՝ 2:0

Ալեքսանդր Սամեդով, 36, Պեդրո Ռոչա, 51

Հեռացում՝ Գրեգոր Բալաժիչ, 74 («Ուրալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում