23:15  ,  30 սեպտեմբերի, 2017

Հայաստանի թիմի գեղասահորդների արդյունքները օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում անցկացվող Nebelhorn Trophy 2017 գեղասահքի մրցաշարում, որը վարկանիշային է Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի համար:

Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի կարճ ծրագրրից հետո 15-րդն էր, իսկ ազատ ծրագրում 142.30 միավորով գրանցեց 7-րդ արդյունքը: Ընդհանուր հաշվարկում Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը:

Պարային զույգերի մրցաշարում Հայաստանը ներկայացրած Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգն ազատ ծրագրում հավաքեց 140.98 միավոր (7-րդ արդյունք) եւ գրավեց 8-րդ տեղը: Կարճ ծրագրից հետո եւս Կարապետյանն ու Սենեկալը 8-րդն էին:

Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր, որին այս մրցաշարում արժանանում են 1-6-րդ տեղ գրաված գեղասահորդները:

Հիշեցնենք, որ նախօրեին հանդես էր եկել նաեւ Սլավիկ Հայրապետյանը, որը 12-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում