15:42  ,  30 սեպտեմբերի, 2017

Պատանեկան ԵԱ. Աիդա Մանուկյանը եւ Մարգարիտա Առաքելյանը նվաճել են փոքր բրոնզե մեդալ

Կոսովոյում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աիդա Մանուկյանը 5-րդ տեղն է գրավել 17 տարեկանների մրցաշարում:

75 կգ քաշայինների պոկում վարժությունում հայ մարզուհին գրանցել է 82 կգ եւ նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 93 կգ (7-րդ տեղ): Նրա երկամարտի արդյունքը 5-րդն էր:

15 տարեկանների մրցաշարի +75 կգ քաշային կարգի հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել Մարգարիտա Առաքելյանը, որը երկամարտում գրավել է չորրորդ տեղը:

ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Բայց, հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացել է փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 84 կգ։

Հիշեցնենք, որ 17 տարեկանների առաջնության 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 296 կգ արդյունքով հաղթել էր Արմեն Գրիգորյանը: Ռաֆիկ Հարությունյանը 295 կգ արդյունքով գրավել էր երրորդ տեղը:  Բաբկեն Բագրատյանը 62 կգ քաշային կարգում  նվաճել էր արծաթե մեդալ: 77 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ:

15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը նվաճել էր 69 կգ քաշայինների հաղթողի կոչումը: 50 կգ քաշային Արա Պողոսյանը դարձել էր ոսկե, Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ)՝ արծաթե մեդալակիր: 15 տարեկան աղջիկների պայքարում 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանն արժանացել էր ոսկե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում