15:10  ,  30 սեպտեմբերի, 2017

Լեւոն Արոնյանն ամուսնանում է (ֆոտոշարք)

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ամուսնանում է Արիանա Կաոիլիեի հետ: Զույգի պսակադրության արարողությունը կկայանա սեպտեմբերի 30-ին Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն է Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ գրոսմայստերն արժանացել էր Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանը եւ նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում