00:37  ,  30 սեպտեմբերի, 2017

«Մոնակոն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Մոնակոն» ընդունեց «Մոնպելյեին» եւ մինչեւ ավելացված ժամանակը հաղթում էր կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի միակ գոլի շնորհիվ: Սակայն ավելացված ժամանակում աչքի ընկավ հյուրերի սենեգալցի հարձակվող Սուլեյման Կամարան՝ փրկելով իր թիմին պարտությունից՝ 1:1:

«Մոնակոն» 19 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի 7 հանդիպում անցկացրած ՊՍԺ-ն, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մոնպելյեն» 9 միավորվ 10-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Մոնակո» - «Մոնպելյե»՝ 1:1

Ռադամել Ֆալկաո, 38 - Սուլեյման Կամարա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս