16:40  ,  29 սեպտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն խաղացող: Քվեարկությունն անցկացրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 35 տոկոսը: Ռոնալդուի դուբլը նպաստել էր Արքայական թիմի հաղթանակին Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ 3:1:

Հաջորդ տեղերում են ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (27 տոկոս), Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը (16 տոկոս), «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն  (13 տոկոս), «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան (4 տոկոս), «Պորտուի» հարձակվող Վենսան Աբուբաքարը (3 տոկոս), «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը (1 տոկոս), «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (1 տոկոս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում