14:36  ,  29 սեպտեմբերի, 2017

Թաեքվոնդոյի Հայաստանի թիմը՝ պատանեկան ԵԱ-ում

Հայաստանի թիմը կմասնակցի հոկտեմբերի 5-ից 8-ը Բուդապեշտում անցկացվելիք թաեքվոնդոյի մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Հունգարիայի մայրաքաղաք կմեկնեն Սարգիս Մուրադյանը (41 կգ), Ալեքսանդր Հայրապետյանը (45 կգ), Համլետ Մկրտչյանը (49 կգ), Սլավա Խաչատրյանը (53 կգ), Կարեն Ղազարյանը (57 կգ), Մարտին Մարտիրոսյանը (61 կգ) եւ Դավիթ Խաչատրյանը (65+ կգ), ՀԱՕԿ լրատվականին հայտնել է հավաքականի ավագ մարզիչ Սարգիս Սարգսյանը:

Հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում