14:17  ,  29 սեպտեմբերի, 2017

Լոնդոնի «Արսենալի» ռեկորդային եկամուտը

Լոնդոնի «Արսենալի» եկամուտն առաջին անգամ գերազանցել է 400 միլիոն եվրոն: Անգլիական ակումբը ներկայացրել է 2016-2017 թվականների մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: «Արսենալի» եկամուտը 350 միլիոն ֆունտ ստերլինգից աճել է մինչեւ 422 միլիոն:

Աշխատավարձի ընդհանուր գումարը հասել է մոտ 200 միլիոն ֆունտի եւ կազմել է ֆուտբոլային գործունեությունից ստացած եկամուտի 47 տոկոսը:

Շահույթը հասել է 44 միլիոն ֆունտի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում