17:27  ,  29 սեպտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը նորվեգական «Ռուսենբորգի» դեմ Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի խաղում:

Համբարձումյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 48 փոխանցումներից թիմակիցներին հասել է 81.3 տոկոսը: 26-ամյա պաշտպանը կատարել է 2 առանցքային փոխանցում, 4 անգամ խլել է գնդակը, 3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Համբարձումյանը 1 խախտում է թույլ տվել, նրա դեմ կանոնները չեն խախտել:

Համբարձումյանը ստացել է 6.44 գնահատականը, «Վարդարի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բրազիլացի հարձակվող Ժուան Ֆելիպեի խաղը՝ 7.24:

Բարսեղյանը 2 հարված է կատարել դարպասին: Նրա 20 փոխանցումից ճշգրիտ է եղել 70 տոկոսը: 23-ամյա հարձակվողը 1-ական անգամ խլել է գնդակը, կասեցրել «Ռուսենբորգի» գրոհը: Հայ ֆուտբոլիստը կանոնները չի խախտել, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ խախտել են 1 անգամ: Բարսեղյանի գնահատականն է 6.30:

Հիշեցնենք, որ «Վարդարը» Նորվեգիայում պարտվել է 1:3 հաշվով: Բարսեղյանը փոխարինվել է 76-րդ, Համբարձումյանը՝ 85-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում