00:27  ,  29 սեպտեմբերի, 2017

Պատանեկան ԵԱ. Լիանա Գյուրջյանը՝ ոսկե մեդալակիր

Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական մեդալը: 15 տարեկան աղջիկների պայքարում հավասարը չի ունեցել 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը երկամարտում հավաքել է 183 կգ՝ 78+105 կգ:

Հիշեցնենք, որ 17 տարեկանների առաջնության 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 296 կգ արդյունքով հաղթել էր Արմեն Գրիգորյանը: Ռաֆիկ Հարությունյանը 295 կգ արդյունքով գրավել էր երրորդ տեղը:  Բաբկեն Բագրատյանը 62 կգ քաշային կարգում  նվաճել էր արծաթե մեդալ: 77 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ:

15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը նվաճել էր 69 կգ քաշայինների հաղթողի կոչումը: 50 կգ քաշային Արա Պողոսյանը դարձել էր ոսկե, Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ)՝ արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում