02:14  ,  28 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Չէինք սպասում այսքան հեշտ հաղթանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակը Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում՝ 4:1: Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4:0:

«Մենք չէինք սպասում այսպիսի հաշիվ եւ չէինք ակնկալում, որ երեք գոլ կխփենք առաջին խաղակեսում, մեկ գոլ էլ՝ ընդմիջումից հետո: Չգիտեմ, թե ինչ կատարվեց ԲԿՄԱ-ի հետ, բայց մենք չէինք սպասում այսքան հեշտ հաղթանակ: Իհարկե, մենք մեր խաղով արժանի էինք այսօր հաղթանակի:

ԲԿՄԱ-ն հաջորդ փուլ դուրս գալու շանս դեռ ունի: «Բազելի» հետ երկու հանդիպումներում 6 միավոր վերցնելու դեպքում, ամեն ինչ կարող է ստացվել: Բանակայիններին միայն հաջողություն եմ մաղթում:

Տեսա շատ հայկական դրոշներ: Շնորհակալություն բոլոր հայերին, որոնք եկել էին խաղին եւ աջակցում էին ինձ: Հույս ունեմ, որ իմ գոլը նրանց ուրախացրել է: Կձգտեմ շարունակել նույն ոգով:

Շատ ուրախ եմ, որ այսօր 50-րդ հանդիպումս անցկացրի «Մանչեսթեր Յունայթեդում»: Ուրախ եմ, որ դարձա գոլի հեղինակ, բայց ամենագլխավորն են թիմային հաղթանակն ու 3 միավորը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով խմբի առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս