23:32  ,  27 սեպտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

Չեմպիոնների լիգայում տեղի են ունենում երկրորդ տուրի հանդիպումները A, B, C եւ D խմբերում: Ավարտվել են առաջին խաղակեսերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոսկվայում 3:0 հաշվով հաղթում է ԲԿՄԱ-ի: Անգլիական թիմի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 50-րդ հանդիպումն է անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկրորդ գոլը խփել է ֆրանսիացի Անտոնի Մարտիալը, որը իրացրել է Հենրիխ Մխիթարյանի վաստակած 11 մետրանոցը: Դուբլի հեղինակ է դարձել բելգիացի Ռոմելու Լուկակուն: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր, առաջին խաղակես

A խումբ

«ԲԿՄԱ Մոսկվա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3

Ռոմելու Լուկակու, 4, 27, Անտոնի Մարտիալ, 19, 11մ

«Բազել» - «Բենֆիկա»՝ 2:0

Միխայել Լանգ, 2, Դիմիտրի Օբերլին, 20

B խումբ

«Անդերլեխտ» - «Սելթիկ»՝ 0:1

Լի Գրիֆիտս, 38

ՊՍԺ - «Բավարիա»՝ 2:0

Դանիել Ալվես, 2, Էդինսոն Կավանի, 31

C խումբ

«Աթլետիկո Մադրիդ» - «Չելսի»՝ 1:0

Անտուան Գրիզման, 40

«Ղարաբաղ» - «Ռոմա»` 1:2 (ավարտված)

Պեդրո Էնրիկե, 28 – Կոստաս Մանոլաս, 7, Էդին Ջեկո, 15

D խումբ

«Յուվենտուս» - «Օլիմպիակոս»՝ 0:0

«Սպորտինգ» - «Բարսելոնա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս