22:35  ,  27 սեպտեմբերի, 2017

Սերգեյ Կարյակին. Լեւոն Արոնյանը սուպերգրոսմայստեր է եւ կարողանում է հաղթահարել կյանքի ամենաբարդ փուլերը

Աշխարհի արդեն նախկին գավաթակիր, աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը մեկնաբանել է Հայաստանաի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Իհարկե, Թբիլիսի էի մեկնել տիտղոսս պաշտպանելու վճռականությամբ, բայց չստացվեք: Շատ բարդ մրցաշար է, եւ պայքարից դուրս մնացին շատ աստղային մասնակիցներ, այդ թվում եւ ես ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Լեւոնը հրաշալի է անցկացնում այս տարին՝ տանելով մի շարք վառ հաղթանակներ: Եվ հաջողությունը աշխարհի գավաթի խաղարկությունում այս տարվա արժանի եզրափակումն է նրա համար:

Լեւոնը բարդ ժամանակահատվածներ է ունեցել կարիերայում, եւ այս հաղթանակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ նա սուպերգրոսմայստեր է եւ կարողանում է հաղթահարել կյանքի ամենաբարդ փուլերը»,- Կարյակինի խոսքը մեջբերում է ria-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը պարտության մատնեց հարավաֆրիկացի Դենիել Քոուդերիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին, ռուսաստանցիներ Մաքսիմ Մատլակովին եւ Դանիիլ Դուբովին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում