21:17  ,  27 սեպտեմբերի, 2017

Լեւոն Արոնյան. Շատ հայտնի հյուրեր կլինեն հարսանիքիս, որեւէ մեկին չէի ցանկանա առանձնացնել

Շատ հայտնի հյուրեր կլինեն հարսանիքիս, որեւէ մեկին չէի ցանկանա առանձնացնել, մոտ 370 հյուր, ինչը համեստ թիվ է կովկասյան չափանիշով, ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ աշխարհի գավաթը նվաճելուց հետո:

«Շատ կտխրեի, եթե երկրորդ տեղ գրավեի: Սպորտում հիշում են հաղթողներին: Շատ հաճելի է հայտնվել պատմության մեջ: Առայժմ չեմ մտածել, թե ինչպես եմ պատրաստվելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Առաջիկայում կմասնակցեմ Եվրոպայի թիմային առաջնությանը: Դրանից հետո էլ կլինեն մրցաշարեր»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:

Հայ գրոսմայստերի հարսանիքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում