16:00  ,  27 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց թայ-բրեյքում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) Թբիլիսիում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքի առաջին պարտիայում հաղթանակ տարավ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենի (2771):

Արագ շախմատի առաջին պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակներով եւ առավելության հասավ 30-րդ քայլում: Մի քանի րոպե հետո կանցկացվի պատասխան պարտիան:

Հիշեցնենք, որ չորս դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

Թայ-բրեյքում անցկացվում է երկու պարտիա 25+10 րոպե ժամանակով, հավասարության դեպքում, նշանակվում է եւս երկու պարտիա 10+10 րոպե ժամանակով, հավասար հաշվի դեպքում, նշանակվում է եւս երկու պարտիա 5+3 րոպե ժամանակով եւ դրանից հետո, եթե դարձյալ հավասարություն գրանցվի կնշանակվի «արմագեդոն» պարտիա 5 - 4 րոպե ժամանակով: Սեւերը ոչ ոքի արդյունքի դեպքում կճանաչվեն հաղթող: «Արմագեդոնում» գույնը կընտրվի վիճակահանությամբ: 

Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում