13:07  ,  27 սեպտեմբերի, 2017

Զիդանը, Գվարդիոլան, Վալվերդեն, Կոնտեն՝ Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նախկին ֆուտբոլիստների, այժմ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հանդես եկող մարզիչների խորհրդանշական հավաքականը:

Շենոլ Գյունեշ («Բեշիկթաշ», Թուրքիա), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ», Անգլիա), Դարկո Միլանիչ («Մարիբոր», Սլովենիա), Ջովանի վան Բրոնկհորստ («Ֆեյենորդ», Հոլանդիա), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո Մադրիդ», Իսպանիա), Անտոնիո Կոնտե («Չելսի», Անգլիա), Սերժիու Կոնսեյսաու («Պորտու», Պորտուգալիա), Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Էռնեստո Վալվերդե («Բարսելոնա», Իսպանիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում