09:38  ,  27 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Դին Լիրեն՝ թայ-բրեյք (ֆոտո)

Թբիլիսիում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 27-ին հայտնի կդառնա տիտղոսակիրը: 

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) աշխարհի գավաթը կվիճարկեն թայ-բրեյքում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 15:00-ին է:

Չորս դասական պարտիաներում էլ գրանցվել է ոչ ոքի:

Թայ-բրեյքում կանցկացվի երկու պարտիա 25+10 րոպե ժամանակով, հավասարության դեպքում, կնշանակվի եւս երկու պարտիա 10+10 րոպե ժամանակով, հավասար հաշվի դեպքում, կնշանակվի եւս երկու պարտիա 5+3 րոպե ժամանակով եւ դրանից հետո, եթե դարձյալ հավասարություն գրանցվի կնշանակվի «արմագեդոն» պարտիա 5 - 4 րոպե ժամանակով: Սեւերը ոչ ոքի արդյունքի դեպքում կճանաչվեն հաղթող: «Արմագեդոնում» գույնը կընտրվի վիճակահանությամբ: 

Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Ֆոտո՝ fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում