21:09  ,  26 սեպտեմբերի, 2017

Պատանեկան ԵԱ. Հայաստանի ոսկե եւ բրոնզե մեդալները

Կոսովոյում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է եւս մեկ ոսկե մեդալ: 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 296 (134+162) կգ արդյունքով հաղթել է Արմեն Գրիգորյանը: Ռաֆիկ Հարությունյանը 295 (135+160) կգ արդյունքով գրավել է երրորդ տեղը: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը նվաճել է 69 կգ քաշայինների հաղթողի կոչումը:

Մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Բաբկեն Բագրատյանը 62 կգ քաշային կարգում  նվաճել է արծաթե մեդալ:

50 կգ քաշային Արա Պողոսյանը (15 տարեկաններ) դարձել էր ոսկե, Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ)՝ արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում