18:10  ,  26 սեպտեմբերի, 2017

Ղազախստանի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ռումինիայի (հոկտեմբերի 5) եւ Հայաստանի (հոկտեմբեր 8) դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներին, հաղորդում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Դարպասապահներ. Դավիդ Լորիա («Իրտիշ»), Ստաս Պոկատիլով («Կայրատ»), Ալեքսանդր Մոկին («Աստանա»), Իգոր Շացկի («Շախտյոր»):

Պաշտպաններ. Դմիտրի Շոմկո, Յուրի Լոգվինենկո, Աբզալ Բեյսեբեկով (բոլորը՝ «Աստանա»), Գաֆուրժան Սույումբաեւ, Ելդոս Ախմետով (երկուսն էլ՝ «Կայրատ»), Տեմիրլան Երլանով («Օրդաբասի»), Ալեքսանդր Մարոչկին («Օկժետպես»), Վիկտոր Դմիտրենկո («Շախտյոր»), Դմիտրի Միրոշնիչենկո («Տոբոլո»):

Կիսապաշտպաններ. Բաուիրժան Իսլամխան, Իսլամբեկ Կուատ (երկուսն էլ՝ «Կայրատ»), Սերիկժան Մուժիկով, Ասխատ Տագիբերգեն (երկուսն էլ՝ «Աստանա»), Երկեբուլան Տունգիշբաեւ, Ազատ Նուրգալիեւ (երկուսն էլ՝ «Օրդաբասի»), Մակսատ Բայժանով («Կայսար»), Ասլան Դարաբաեւ («Իրտիշ»):

Հարձակվողներ. Ռոման Մուրտազաեւ («Աստանա»), Տանատ Նուսերբաեւ («Օրդաբասի»), Ալեքսեյ Շչետկին («Տոբոլ»), Սերգեյ Խիժնիչենկո («Շախտյոր»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով