17:20  ,  26 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ես հետեւում եմ ռուսական ֆուտբոլին եւ կարող եմ ասել, որ ԲԿՄԱ- ն այս տարի տարբերվում է

Բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցում է ամեն մրցաշարի միայն տիտղոս նվաճելու նպատակով, Չեմպիոնների լիգան շատ կարեւոր է մեզ համար, ասել է անգլիական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում: Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի ԲԿՄԱ-ի հետ:

«Գոլ խփել Եվրոպայի լիգայի եզրափակիչում եւ հաղթել հսկայական պատիվ է ինձ համար, բայց Չեմպիոնների լիգան այլ մրցաշար է, այլ մակարդակ է: Մենք ձգտում ենք շատ գրոհել եւ շատ գոլեր խփել:

Հնարավոր է՝ անցած մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր ինձ համար, բայց այս մրցաշրջանում ջանք չեմ խնայում ավելի լավ հանդես գալու համար: Մենք արդեն լավ ենք հասկանում իրար կոլեկտիվում: Մնում է միայն մարզվել եւ ապացուցել մարզիչին, որ արժանի եմ հիմնական կազմում տեղ ունենալուն եւ օգտակար լինել ակումբին:

ԲԿՄԱ-ն հաղթել է «Բենֆիկային» եւ արժանի մրցակից է: Ես հետեւում եմ ռուսական ֆուտբոլին եւ կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն այս տարի տարբերվում է նախորդ մրցաշրջաններից: Մրցակիցն ունի փորձառու խաղացողներ եւ ավելի ուժեղ է խաղում , քան անցած տարի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:

ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում